Դոնալդ Թրամփ. Եթե ես զորքեր չուղարկեի Լոս Անջելես, մի ​​ժամանակ գեղեցիկ քաղաքը կայրվեր այնպես, ինչպես 25,000 տուն այրվեց անգործունակ նահանգապետի և քաղաքապետի պատճառով

21:16, 10.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ եթե ինքը զորքեր չուղարկեր Լոս Անջելես, քաղաքը կայրվեր այնպես, ինչպես անցյալ տարվա անտառային հրդեհների ժամանակ այրվել է 25,000 տուն։ Թրամփը այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը նաև նշել է, որ նահանգի նահանգապետը և քաղաքապետը հետաձգում են վիճելի տների վերակառուցման ընթացակարգը, մինչդեռ համապատասխան դաշնային թույլտվություններն արդեն տրված են։

«Եթե ես վերջին երեք գիշերների ընթացքում զորքեր չուղարկեի Լոս Անջելես, մի ​​ժամանակ գեղեցիկ և հոյակապ քաղաքը հիմա ամբողջությամբ կայրվեր, ինչպես Լոս Անջելեսում այրվել է 25,000 տուն՝ անգործունակ նահանգապետի և քաղաքապետի պատճառով։ Ի դեպ, այս տների համար ավելի բարդ, երկարատև և խիստ դաշնային թույլտվությունների գործընթացը գործնականում ավարտված է, մինչդեռ քաղաքային և նահանգային պարզ թույլտվությունները աղետալիորեն խցանված են և ուշացած են ժամանակացույցից։ Սա լիակատար խառնաշփոթ է և կշարունակվի այդպես երկար ժամանակ։ Մարդիկ ուզում են վերադարձնել իրենց տները։ Զանգահարեք ձեր անգործունակ նահանգապետին և քաղաքապետին, դաշնային թույլտվությունը պատրաստ է», – գրել է Դոնալդ Թրամփը։

Կալիֆոռնիայում անկարգությունները սկսվել են ուրբաթ օրը։ Ներգաղթային ռեյդերի դեմ բողոքող ցուցարարները բախվել են իրավապահ մարմինների հետ նահանգի մի քանի քաղաքներում։ Անկարգությունների ֆոնին ԱՄՆ նախագահը հրաման է արձակել Լոս Անջելես տեղակայելու Ազգային գվարդիայի 4000 անդամի և մինչև 700 ծովային հետևակի։

Նմանատիպ