Դոնալդ Թրամփ. Եթե ես պարզապես վերցնեի Մոսկվան և Լենինգրադը, կեղծ լուրերը դեռ կասեին, որ ես վատ գործարք եմ կնքել, սրանք հիվանդ և խաբեբա մարդիկ են, ովքեր, հավանաբար, ատում են մեր երկիրը
Դոնալդ Թրամփ. Եթե ես պարզապես վերցնեի Մոսկվան և Լենինգրադը, կեղծ լուրերը դեռ կասեին, որ ես վատ գործարք եմ կնքել, սրանք հիվանդ և խաբեբա մարդիկ են, ովքեր, հավանաբար, ատում են մեր երկիրը

Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Պուտինի հետ նախատեսված հանդիպման մեդիա լուսաբանման վերաբերյալ։

«Եթե ես ամբողջ Մոսկվան և Լենինգրադը ստանայի Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունքում, ֆեյք նյուզը միևնույն է կասեր, որ վատ գործարք եմ կնքել», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանց Truth Social-ում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր և Պուտինի հանդիպման լուսաբանմամբ «շատ անարդար մեդիա է զբաղվում»։

«Նրանք անընդհատ մեջբերում են պաշտոնանկ արված, ձախողված և իրոք հիմար մարդկանց, ինչպիսիք են Ջոն Բոլթոնը, որը վերջերս հայտարարել է, թե՝ չնայած հանդիպումը կայանալու է ամերիկյան հողի վրա, «Պուտինը արդեն հաղթել է»։ Սա ընդհանրապես ի՞նչ է նշանակում։ Մենք ամեն ինչում հաղթում ենք», – գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ալյասկայում նախատեսված հանդիպման նախօրեին «կեղծ նորությունների ամեոբանման մեդիան անցել է գերծանրաբեռնված աշխատանքի»։

«Բայց մենք արդեն բռնել ենք նրանց։ Նայեք իրական նորություններին, որոնք տարածվում են նրանց կոռուպցիայի մասին։ Սա հիվանդ և ստախոս մարդկանց խումբ է, որոնք, ամենայն հավանականությամբ, ատում են մեր երկիրը, բայց դա նշանակություն չունի։ Մենք ամեն ինչում հաղթող ենք», – գրել է Թրամփը։