Դոնալդ Թրամփ. Եթե ես չլինեի, աշխարհում հիմա վեց պատերազմ կլիներ

22:56, 28.07.2025

Դոնալդ Թրամփն ասում է, որ եթե ինքը չլիներ, աշխարհում հիմա վեց խոշոր պատերազմ կլիներ: Նա այս խոսքերն ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից առաջ։

«Եթե ես չլինեի, հիմա վեց պատերազմ կլիներ: Կլիներ կռիվ Հնդկաստանի և Պակիստանի միջև», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Թաիլանդում և Կամբոջայում իր միջամտությունը և առևտրային բանակցությունները դադարեցնելու սպառնալիքը հանգեցրել են հրադադարի։

Թրամփը որպես օրինակներ է բերել նաև Սերբիայի և Կոսովոյի, ինչպես նաև Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև կնքված խաղաղության համաձայնագրերը, չնայած նա չի նշել, թե մյուս երկու պատերազմներում որ երկրներին է նկատի ունենում։

Նմանատիպ