Դոնալդ Թրամփ. Եթե այրեք ամերիկյան դրոշը, կստանաք մեկ տարվա ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման
«Ի՞նչ պատիժ է սահմանվում, եթե այրեք դրոշը։ Մեկ տարի ազատազրկում», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը հանձնարարում է ԱՄՆ գլխավոր դատախազին քրեական հետապնդում սկսել այն անձանց դեմ, ովքեր այրում են կամ որևէ ձևով անարգում ԱՄՆ դրոշը։
«Ամբողջ երկրում դրոշներ են այրում։ ԱՄՆ դրոշները ամբողջ աշխարհում այրում են, և շատ ցավալի է, որ դատարանը, հինգի օգտին չորսի դեմ ձայներով, դա անվանել է խոսքի ազատություն։ Երբ այրում են Ամերիկայի դրոշը, դա առաջացնում է այնպիսի անկարգություններ, ինչպիսին նախկինում երբեք չենք տեսել։ Ի՞նչ պատիժ է սահմանվում, եթե այրեք դրոշը։ Մեկ տարի ազատազրկում՝ առանց վաղաժամ ազատման հնարավորության։ Դուք կստանաք մեկ տարի ազատազրկում», – հայտարարել է Թրամփը։
Գործադիր հրամանի համաձայն, ԱՄՆ դրոշի այրման դեպքերը կքննի գլխավոր դատախազ Պեմ Բոնդին։ Բացի այդ, հրամանի համաձայն, Թրամփի վարչակազմին հանձնարարում է արգելել և դադարեցնել վիզաների ու մշտական բնակության թույլտվությունների տրամադրումը այն անձանց համար, ովքեր անարգում են դրոշը։