Դոնալդ Թրամփ. Ես ուզում եմ, որ ամեն ինչ հնարավորինս արագ հանդարտվի, Իրանում ռեժիմի փոփոխությունը պահանջում է քաոս, իդեալական դեպքում մենք չենք ուզում այդքան քաոս տեսնել
Ես ուզում եմ, որ ամեն ինչ հնարավորինս արագ հանդարտվի։ Ռեժիմի փոփոխությունը պահանջում է քաոս, և իդեալական դեպքում մենք չենք ուզում այդքան քաոս տեսնել, – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին։
Թրամփին հարցրել են. «Արդյո՞ք նա ցանկանում է ռեժիմի փոփոխություն Իրանում»։
«Ոչ։ Եթե լիներ, կլիներ, բայց ոչ, ես դա չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ հնարավորինս արագ հանդարտվի։ Ռեժիմի փոփոխությունը պահանջում է քաոս, և իդեալական դեպքում մենք չենք ուզում այդքան քաոս տեսնել», – ասել է Թրամփը։