Դոնալդ Թրամփ. Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը հյուրընկալել Թուրքիայի նախագահին և անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը
Դոնալդ Թրամփ. Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը հյուրընկալել Թուրքիայի նախագահին և անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի առաջնորդին։ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը հյուրընկալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մենք նախագահի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և ռազմական համաձայնագրերի վրա, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների լայնածավալ գնման, F-16-ի լայնածավալ գործարքի և F-35-ի վերաբերյալ շարունակական բանակցությունների վրա, որոնք, հուսով ենք, դրական ավարտ կունենան։ Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը», – գրել է Թրամփը։