Դոնալդ Թրամփ. Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ, բավականին հանգիստ, նա հարգալից էր մեր երկրի նկատմամբ
Դոնալդ Թրամփ. Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ, բավականին հանգիստ, նա հարգալից էր մեր երկրի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «շատ լավ» հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Գիտեք, ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ, բավականին լավ», – լրագրողներին ասել է Թրամփը Air Force One-ում Չինաստանից վերադառնալիս։

Հարցին, թե արդյոք նա որևէ շփում է ունեցել նրա հետ, Թրամփը պատասխանել է. «Այո»։

Թրամփին նաև հարցրել են, թե քանի անգամ են նա և Կիմ Չեն Ընը զրուցել, որին Թրամփը պատասխանել է. «Դա կարևոր չէ, ես ձեզ չեմ ասի»։

«Նա հարգալից էր մեր երկրի նկատմամբ։ Ես ուզում եմ, որ նա հարգալից լինի», – ասել է Թրամփը։

Թրամփը նաև լրագրողներին ասել է, որ Պեկին կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի հարցը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։