Դոնալդ Թրամփ. Ես կարծում էի, որ ամենահեշտը կլինի դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, բայց պարզվեց, որ այս դեպքում կան մեծածավալ անձնական հակամարտություններ
Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը կարծում էր, որ ամենահեշտը կլիներ դադարեցնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, բայց պարզվեց, որ կա մեծածավալ անձնական հակամարտություն։ ԱՄՆ նախագահը սա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
«Ես կարծում էի, որ ամենահեշտը կլիներ դադարեցնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, բայց պարզվեց, որ այս դեպքում կան մեծածավալ անձնական հակամարտություններ։ Բայց մենք ժամանակի ընթացքում կավարտենք այն։ Մենք կկանգնեցնենք այն։ Ընդամենը անցյալ շաբաթ այս պատերազմում զոհվեց 7000 զինվոր, նրանք մեր զինվորները չեն, բայց նրանք հոգի ունեն, նրանք կենդանի մարդիկ են։ Նրանք լքում են իրենց տները և ձեռքով անում իրենց ծնողներին։ Նրանց ծնողները հպարտ են։ Նրանց երեխաները կրում են գեղեցիկ զինվորական համազգեստ, և մեկ շաբաթ անց նրանց պայթեցնում է անօդաչու թռչող սարքը։ Սա պատերազմի բոլորովին նոր ձև է», – ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը ավարտել է յոթ պատերազմ, որոնց թվում ԱՄՆ նախագահը նշել է Ռուանդայի և Կոնգոյի Հանրապետության միջև պատերազմը։
«Ինձ միշտ ռասիստ են անվանում։ Ես սիրում եմ սևամորթներին։ Եվ ես ընտրություններում շատ սևամորթների ձայներ ստացա։ Ռուանդայի և Կոնգոյի միջև 35-ամյա պատերազմ էր։ 9 միլիոն մարդ սպանվեց, հիմնականում մաչետեներով։ Այս պատերազմը տևեց 35 տարի, և ես այն կանգնեցրի։ Երկու շաբաթից նախագահները գալիս են համաձայնագիրը ստորագրելու։ Արտաքին գործերի նախարարներն արդեն ստորագրել են այն։ Մենք շատ կյանքեր փրկեցինք։ Կոնգոն գտնվում է Աֆրիկայի խորքում։ Ոչ ոք չէր կարող կանգնեցնել այս պատերազմը, բացի ինձանից», – ասաց Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն նույնպես դադարեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը, և նա առևտրի հարցը օգտագործել է որպես լծակ։ Թրամփի խոսքով՝ կար վտանգ, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը կարող էր վերածվել միջուկային բախման։
«Ես նրանց ասացի. «Ցանկանո՞ւմ եք առևտուր անել։ Մենք ձեզ հետ չենք առևտուր անի, եթե շարունակեք պատերազմը։ Դուք 24 ժամ ունեք սա կարգավորելու համար։ Նրանք ասացին. «Լավ, պատերազմն ավարտվեց։ Ես բազմիցս օգտագործել եմ առևտրային լծակը», – ասաց Թրամփը։