Դոնալդ Թրամփ. Ես կանգնեցրի յոթ պատերազմ, հուսով եմ՝ կկարողանանք ստիպել Պուտինին և Զելենսկուն դադարեցնել սպանությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։
ԱՄՆ նախագահը խոսել է Ուկրաինայում պատերազմի մասին՝ թոռան՝ Կայ Թրամփի հետ գոլֆ խաղալիս։
Երբ թոռանը հարցին, թե ինչպես են ընթանում գործերը Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Ամեն ինչ հիանալի է։ Մենք հիանալի աշխատանք ենք կատարում։ Ես կանխել եմ յոթ պատերազմ։ Յոթը։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք Պուտինին և Զելենսկիին ստիպել դադարեցնել բոլորին սպանելը»