Դոնալդ Թրամփ. Ես չեմ ուզում ասել, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածը անխուսափելի է, բայց դա կարող է տեղի ունենալ
Ես չեմ ուզում ասել, որ Իսրայելի կողմից Իրանին հարվածը անխուսափելի է, բայց դա կարող է տեղի ունենալ,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին չհարվածել Իրանին և նշել, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը մոտ է։
«Մենք մոտ ենք բավականին լավ համաձայնագրի։ Ես չեմ ուզում, որ նրանք դա անեն, քանի որ կարծում եմ, որ դա ամեն ինչ կփչացնի։ Ես ուզում եմ խուսափել հակամարտությունից։ Իրանը ստիպված կլինի մի փոքր ավելի կոշտ բանակցել, ինչը նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն մեզ տալ այն, ինչ հիմա չեն ուզում մեզ տալ», – ասել է Դոնալդ Թրամփը։