Դոնալդ Թրամփ. Ես չեղյալ եմ հայտարարում բոլոր գործադիր հրամանագրերը, որոնք ուղղակիորեն չեն ստորագրվել խարդախ Ջո Բայդենի կողմից, նրա ավտոմատ ֆաքսիմիլի սեփականատերերը դա անում էին անօրինական կերպով
Դոնալդ Թրամփ. Ես չեղյալ եմ հայտարարում բոլոր գործադիր հրամանագրերը, որոնք ուղղակիորեն չեն ստորագրվել խարդախ Ջո Բայդենի կողմից, նրա ավտոմատ ֆաքսիմիլի սեփականատերերը դա անում էին անօրինական կերպով

ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփը ուժը կորցրած է հայտարարել իր նախորդի՝ Ջո Բայդենի ավտոմատ ֆաքսիմիլեով ստորագրված բոլոր հրամաններն ու փաստաթղթերը։ Այս մասին Թրամփը գրում է սոցիալական ցանցում։

«Ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվել է Ննջող Ջո Բայդենի կողմից ավտոմատ ֆաքսիմիլեով՝ ինչն էլ կազմում է դրանց մոտ 92%-ը, այսուհետ անուլացված է և ուժը կորցրած։ Ավտոմատ ֆաքսիմիլեի օգտագործումը անհնարին է, եթե այն հատուկ թույլատրված չէ ԱՄՆ նախագահի կողմից։ Ռադիկալ ձախ լակոտները Բայդենի շրջապատից, որոնք հավաքված էին այդ հրաշալի “Ռեզոլյուտ” սեղանի շուրջ Օվալաձև աշխատասենյակում, նրանից վերցրել էին նախագահությունը։ Չեղարկում եմ բոլոր գործադիր հրամանները և այն ամենը, ինչ անմիջականորեն չի ստորագրվել Խաբեբա Ջո Բայդենի կողմից, քանի որ մարդիկ, ովքեր տնօրինում էին նրա ավտոմատ ֆաքսիմիլեն, դա անում էին անօրինական կերպով։ Ջո Բայդենը ներգրավված չի եղել ավտոմատ ֆաքսիմիլեի գործընթացում, և եթե նա ասի, թե ներգրավված է եղել, ապա նրան մեղադրանք կառաջադրվի կեղծ ցուցմունք տալու համար», — գրում է Թրամփը։