Դոնալդ Թրամփ - Ես արմատական ձախակողմյան աղետը՝ «Անտիֆան», հայտարարում եմ խոշոր ահաբեկչական կազմակերպություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակաֆաշիստական «Անտիֆա» շարժումը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն։
Նրա խոսքով՝ նա «Անտիֆան» հայտարարում է խոշոր ահաբեկչական կազմակերպություն։
«Ես ուրախ եմ տեղեկացնել մեր բազմաթիվ ամերիկացի հայրենասերներին, որ ես «Անտիֆան»՝ հիվանդ, վտանգավոր, արմատական ձախակողմյան աղետը, հայտարարում եմ խոշոր ահաբեկչական կազմակերպություն։ Ես նաև խստորեն կառաջարկեմ, որ «Անտիֆան» ֆինանսավորողները մանրակրկիտ հետաքննվեն բարձրագույն իրավական չափանիշներին և պրակտիկային համապատասխան», – գրել է Թրամփը սոցիալական ցանցում։