Դոնալդ Թրամփ. Ես անհամբեր սպասում եմ Չինաստան այցելելուն, երկու երկրների համար էլ մեծ բաներ են տեղի ունենալու

10:14, 12.05.2026

ԱՄՆ նախագահը անհամբեր սպասում է Չինաստան կատարելիք իր այցին։ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Ես անհամբեր սպասում եմ Չինաստան կատարելիք իմ այցին՝ հրաշալի երկիր, որը գլխավորում է նախագահ Սի Ցզինպինը, որին բոլորը հարգում են։ Երկու երկրների համար էլ մեծ բաներ են տեղի ունենալու», – գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնական այցը Չինաստան կկայանա մայիսի 13-15-ը։

Սկզբում Թրամփի այցը Չինաստան նախատեսված էր մարտի վերջին, սակայն այցը հետաձգվեց Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով։

Նմանատիպ