Դոնալդ Թրամփ. Երեկվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հիանալի էր, պատմության մեջ ամենամիասնականն ու արդյունավետը, զարմանալի օր՝ արտակարգ և հոգատար առաջնորդների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ ասելով, որ այն պատմության մեջ ամենաարդյունավետ հանդիպումն էր։
«Երեկվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հիանալի էր, պատմության մեջ ամենամիասնականը և արդյունավետը։ Հրաշալի օր՝ արտակարգ և հոգատար առաջնորդների հետ։ 5%-ի համաձայնագիրը ՆԱՏՕ-ին իրական ուժ է տալիս», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
Այս տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր որոշումն այն է, որ դաշինքի անդամ պետությունները պետք է առաջիկա տարիներին պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից ավելացնեն մինչև 5%։ Այս որոշումն արդեն արտացոլված է հինգ կետից բաղկացած հռչակագրում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին ավելացնել պաշտպանության ծախսերը։