Դոնալդ Թրամփ. Եկեք տեսնենք՝ Պուտինը և Զելենսկին կաշխատեն միասին, գիտեք, դա յուղի ու քացախի նման է, նրանք լավ չեն շփվում, բայց կտեսնենք
«Տեսնենք, կաշխատե՞ն արդյոք Վլադիմիր Պուտինն ու Վոլոդիմիր Զելենսկին միասին։ Գիտեք, սա նման է յուղի և քացախի», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան թանգարանում լրագրողների հետ զրույցում։
Թրամփի խոսքով՝ նա կցանկանար, որ անձամբ չներկայանա նրանց հանդիպմանը։
«Նրանք լավ չեն համատեղվում, ակնհայտ պատճառներով, բայց տեսնենք։ Եվ հետո տեսնենք՝ ինձ պետք է լինե՞լ այնտեղ։ Նախընտրում եմ՝ չլինեմ։ Ցանկալի է, որ նրանք հանդիպեն, և տեսնենք՝ ինչ կարող են անել», – նշել է Թրամփը։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը դադարեցնելն ամենադժվարը եղավ։
«Մինչ այդ նրանք շարունակում են կռվել և շարունակ մարդ սպանել, ինչը մեծ հիմարություն է, որովհետև այժմ շաբաթական 7 000 մարդու են կորցնում։ Մտածեք՝ շաբաթական միջինը 7 000 մարդ են կորցնում, հիմնականում՝ զինվորներ։ Այսպիսով, ուզում ենք տեսնել՝ արդյոք կարող ենք սա կանգնեցնել։ Ես կանգնեցրել եմ յոթ պատերազմ։ Ուզում եմ սա էլ անել։ Մտածում էի՝ միջին բարդության կլինի, բայց սա ամենադժվարն է եղել», – հայտարարել է Թրամփը։