Դոնալդ Թրամփ – Խնդրում եմ բացատրեք Կանադայի վարչապետ Թրյուդոյին, որ երբ նա պատասխան մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ի վրա, մեր մաքսատուրքերը անմիջապես նույն չափով կբարձրանան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Կանադան մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ի նկատմամբ, ԱՄՆ-ն անմիջապես կբարձրացնի իր պատասխան մաքսատուրքերը նույն չափով։ Այս մասին Թրամփը գրել է իր սոցցանցում։
«Խնդրում եմ բացատրեք Կանադայի վարչապետ Թրյուդոյին, որ երբ նա պատասխան մաքսատուրքեր սահմանի Միացյալ Նահանգների վրա, մեր պատասխան մաքսատուրքերը անմիջապես կբարձրանան նույն չափով»:
Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադան 25 տոկոս մաքսատուրք կսահմանի 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա, իսկ 30 միլիարդ դոլարի ապրանքների համար մաքսատուրքերը կգործեն անմիջապես, իսկ 125 միլիարդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը կգործեն 21 օրից։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մարտի 4-ից ուժի մեջ կմտնեն Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքերը: