Դոնալդ Թրամփ. Ուկրաինան մի օր կարող է լինել Ռուսաստան
Ուկրաինան մի օր կարող է լինել Ռուսաստանը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարող է պայմանավորվել, կարող է ոչ: Գուցե մի օր նրանք դառնան Ռուսաստան, կամ գուցե ոչ»,- ասել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը խոսել է նաև Ուկրաինայի հետ հազվագյուտ հանքային հանածոների մասին համաձայնագրի մասին՝ նշելով, որ Ուկրաինային տրամադրվող օգնության դիմաց օգտակար հանածոներ է ուզում։
«Միացյալ Նահանգները հարյուր միլիարդավոր դոլարներ է ներդրել Ուկրաինային օգնության համար: Ես նրանց ասացի, որ 500 միլիարդ դոլարի մետաղներ եմ ուզում, և նրանք համաձայնեցին: Այնպես որ, գոնե մենք մեզ հիմար չենք զգում»,- ասել է Թրամփը։