Դոնալդ Թրամփ. Ոչինչ չի կարող սպառնալ Ղազայում հրադադարի համաձայնագրին
Դոնալդ Թրամփ. Ոչինչ չի կարող սպառնալ Ղազայում հրադադարի համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչինչ չի կարող սպառնալ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին։

Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունները պատասխան էին Համասի կողմից իսրայելցի զինվորի սպանությանը։

«Նրանք սպանեցին իսրայելցի զինվորի, ուստի իսրայելցիները հակահարված տվեցին և ստիպված էին գործել», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Համասը Մերձավոր Արևելքում ձեռք բերված խաղաղության համաձայնագրի «շատ փոքր մասն» է։

«Եթե նրանք լավ չվարվեն, կոչնչացվեն։ Նրանց կյանքը կավարտվի, և նրանք դա գիտեն», – ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայեց Պաշտպանության ուժերին «անհապաղ և հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին», Իսրայելը հարձակում սկսեց Ղազա քաղաքի վրա։ Զոհվել է առնվազն 30 մարդ։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ այս որոշումը կայացվել է Համասի կողմից հրադադարի հերթական խախտման պատճառով։