Դոնալդ Թրամփ. Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են լավ զարգանալ, դուք շուտով կիմանաք, եկել է այն պահը, երբ դուք պետք է կամ գործեք, կամ լռեք

12:14, 13.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցությունները լավ են ընթանում և նշել է, որ «հասել է այն պահը, երբ պետք է կամ գործել, կամ լռել»։

«Կարծում եմ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են շատ լավ զարգանալ, և դուք շատ շուտով կլսեք դրա մասին։ Հասել է այն պահը, երբ կամ պետք է գործել, կամ լռել։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում», – լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ընթանում են «նորմալ» հունով։

«Կարծում եմ՝ Իրանի հետ կապված իրավիճակը լավ է ընթանում։ Ավելին չեմ կարող ասել, քանի որ ոչինչ կարևոր չէ, մինչև չհասնենք դրա էությանը, ուստի չեմ ուզում դրա մասին խոսել։ Բայց ամեն ինչ լավ է ընթանում։ Իրանի հետ կապված իրավիճակը շատ լավ է ընթանում», – լրագրողներին ասաց Թրամփը։

Նմանատիպ