Դոնալդ Թրամփ. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նպատակահարմար չէ
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նպատակահարմար չէ. Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Դոնալդ Թրամփն ասել է, որ համաձայն է այս կարծիքի հետ։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ դժվար թե Ուկրաինան կարողանա վերադարձնել կորցրած ողջ տարածքը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությանը, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քիչ հավանական է, Թրամփն ասում է, որ տեղյակ է այս հայտարարության մասին և կարծում է, որ դա, ամենայն հավանականությամբ, ճիշտ է: