Դոնալդ Թրամփ - Վենեսուելայի ժամանակավոր կառավարությունը 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին, այն կվաճառվի, ես կհսկեմ, որ գումարը օգտագործվի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների օգտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին։ Այս մասին Թրամփը գրել է սոցիալական ցանցերում։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր կառավարությունը 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ սանկցիոնացված նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին։ Այս նավթը կվաճառվի շուկայական գներով, և ես, որպես Միացյալ Նահանգների նախագահ, կհսկեմ այս գումարը՝ ապահովելու համար, որ այն «օգտագործվի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների օգտին։ Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը: Այն կբեռնվի նավերի վրա և կհասցվի Միացյալ Նահանգների նավահանգիստներ՝ բեռնաթափման համար», – գրել է Թրամփը։