Դոնալդ Թրամփ - Վենեսուելան Ամերիկա է ուղարկում ավազակախմբերի անդամների, թմրավաճառների և թմրանյութեր, ինչը անընդունելի է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Վենեսուելան Ամերիկա է ուղարկում ավազակախմբերի անդամների, թմրավաճառների և թմրանյութեր, ինչը անընդունելի է։
Լրագրողի հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները հարվածներ կհասցնի Վենեսուելայի մայրցամաքային մասին, Թրամփը պատասխանեց. «Կտեսնենք, թե ինչ կլինի»։
ԱՄՆ նախագահը նաև նշեց, որ առաջին հարվածից հետո Հարավային Կարիբյան ծովում ծովային երթևեկությունը զգալիորեն նվազել է։
Նշենք, որ երկու երկրների միջև լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները Հարավային Կարիբյան ծովում ռազմանավեր տեղակայեց։ Պաշտոնյաները այս քայլը համարեցին թմրանյութերի դեմ պայքարի գործողություն և հարձակում սկսեցին Վենեսուելայից թմրանյութեր տեղափոխող նավի վրա, որի հետևանքով զոհվեց 11 մարդ։