Դոնալդ Թրամփ – Վաղը գիշերը կարևոր է լինելու, ես կասեմ այնպես, ինչպես կա
«Վաղը գիշերը կարևոր է լինելու, ես կասեմ այնպես, ինչպես որ կա»,- Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես հայտնի է, վաղը ԱՄՆ նախագահը Կոնգրեսում հանդես կգա իր առաջին ելույթով։
Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում՝ ուրվագծելով օրենսդրական առաջնահերթությունները և ընդգծելով այն աշխատանքը, որ իր վարչակազմը կատարել է իր պաշտոնավարման ընթացքում։
Թրամփի ելույթը Կոնգրեսում նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով 21:00-ին: