Դոնալդ Թրամփ. Ծիծաղելի է, կամ գուցե նույնիսկ ցավալի, որ Ջո Բայդենը իրեն էլ համաներում չշնորհեց
Ծիծաղելի է, կամ գուցե նույնիսկ ցավալի, որ Ջո Բայդենը իրեն էլ համաներում չշնորհեց,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հարցազրույցում Թրամփը, ի թիվս այլ բաների, խոսել է Ջո Բայդենի կողմից ընտանիքի անդամներին վաղաժամ ներում շնորհելու մասին։
«Գիտեք, ծիծաղելի է, կամ գուցե ցավխլի, որ նա իրեն էլ համաներում չշնորհեց», – ասել է Թրամփը։
Ջո Բայդենը հունվարի 20-ին մի քանի նախնական ներում է շնորհել, այդ թվում՝ նախնական ներում շնորհել իր ընտանիքի անդամներին իր նախագահության վերջին պահերին: