Դոնալդ Թրամփ. Սթիվ Վիտկոֆը արդյունավետ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ, զգալի առաջընթաց է գրանցվել, ես թարմացումներ եմ տրամադրել եվրոպացի դաշնակիցներին
«Իմ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն վերջերս շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցում։
Նրա գնահատմամբ՝ հանդիպման ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։
«Իմ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն վերջերս շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարևոր առաջընթաց է արձանագրվել։ Հանդիպումից հետո թարմացված տեղեկություններ փոխանցեցի մեր եվրոպացի դաշնակիցներին։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ առաջիկա օրերին և շաբաթներին», – գրել է Թրամփը։