Դոնալդ Թրամփ. Սի Ծինփինն այն մարդն է, ում ես մեծապես հարգում եմ, մենք շատ մտերմացանք
Դոնալդ Թրամփ. Սի Ծինփինն այն մարդն է, ում ես մեծապես հարգում եմ, մենք շատ մտերմացանք

Չինաստան կատարած պետական այցի երկրորդ օրը Դոնալդ Թրամփը հանդիպել է Սի Ծինփինին: Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները «շատ ամուր են»։ Թրամփի խոսքով՝ Չինաստան այցն իր համար մեծ պատիվ է։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Սի Ծինփինի հետ քննարկել է Իրանի հարցը։ «Սա անհավանական այց էր։ Մենք կնքեցինք մի քանի ֆանտաստիկ առևտրային համաձայնագրեր։ Նա մի մարդ է, ում ես շատ եմ հարգում, մենք շատ մտերմացանք։ Մենք քննարկեցինք Իրանի հարցը։ Այդ առնչությամբ ունենք նմանատիպ հայացքներ՝ ուզում ենք, որ սա ավարտվի։ Չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ուզում ենք, որ նեղուցները բացվեն։ Նրանք չեն կարող տիրապետել միջուկային զենքի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Սի Ծինփինին։ Ինձ համար այստեղ գտնվելը մեծ պատիվ է։ Սրանք իսկապես հրաշալի մի քանի օրեր էին»,- հայտարարել է Թրամփը։ Իր հերթին Չինաստանի նախագահը հայտարարել է, որ սա պատմական այց էր, որի ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաստատվել են նոր, կառուցողական հարաբերություններ։ «Այս այցը պատմական և կարևոր իրադարձություն էր։ Մենք նոր, կառուցողական ռազմավարական հարաբերություններ հաստատեցինք մեր երկու ազգերի միջև։ Սա իսկապես կարող է գնահատվել որպես կարևոր իրադարձություն»,- հայտարարել է Սի Ծինփինը։ Ինչպես գրում է մամուլը, հանդիպման ավարտից հետո Դոնալդ Թրամփը կմեկնի Վաշինգտոն։