Դոնալդ Թրամփ. Շատերն ասում են, որ ես բռնապետ եմ, ես բռնապետ չեմ, ես խելամիտ, խելացի մարդ եմ
Վաշինգտոնում ընթացող իրադարձությունների վերաբերյալ խոսելիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը դիկտատոր չէ։
«Մենք ավելի քան 1000 մարդ ենք ձերբակալել։ Մենք հարյուրավոր զենքեր ենք վերցրել փոքր երեխաներից, որոնք զենքը կոնֆետի պես էին նետում։ Մենք ձերբակալել ենք տասնյակ ապօրինի միգրանտների։ Մենք մարդկանցից առգրավել ենք տասնյակ ապօրինի հրազեն։ Զրո սպանություն, սպանություն չի եղել։ Վերջին շաբաթվա ընթացքում սպանություն չի արձանագրվել։ Շատերը ասում են, թե ես դիկտատոր եմ։ Ես դիկտատոր չեմ։ Ես առողջ մտածողության, խելացի մարդ եմ», – ասել է Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը չի բացառել Չիկագոյում ազգային գվարդիայի տեղակայման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը օգոստոսի 11-ին Վաշինգտոնում ազգային գվարդիայի տեղակայման հրաման է ստորագրել։