Դոնալդ Թրամփ. Ռուսաստանն ու Չինաստանը բացարձակապես չեն վախենում ՆԱՏՕ-ից առանց Միացյալ Նահանգների, և ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կկանգնի մեր կողքին, եթե մենք իսկապես դրա կարիքը ունենանք
Դոնալդ Թրամփ. Ռուսաստանն ու Չինաստանը բացարձակապես չեն վախենում ՆԱՏՕ-ից առանց Միացյալ Նահանգների, և ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կկանգնի մեր կողքին, եթե մենք իսկապես դրա կարիքը ունենանք

Միակ երկիրը, որից Չինաստանն ու Ռուսաստանը վախենում և հարգում են, Դոնալդ Թրամփի կողմից վերականգնված Միացյալ Նահանգներն են,- այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ընդհանրապես չեն վախենում ՆԱՏՕ-ից առանց Միացյալ Նահանգների։

«Ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն մեզ հետ կլինի, եթե մենք իսկապես դրա կարիքը ունենանք։ Մենք միշտ կլինենք ՆԱՏՕ-ի հետ, նույնիսկ եթե նրանք մեզ հետ չլինեն։ Միակ երկիրը, որից Չինաստանն ու Ռուսաստանը վախենում և հարգում են, Դոնալդ Թրամփի կողմից վերականգնված Միացյալ Նահանգներն են», – գրել է ԱՄՆ նախագահը։