Դոնալդ Թրամփ. Ռուսաստանին և Ուկրաինային միջև ռազմագերիների լայնածավալ փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը վերջերս ավարտվել է

15:17, 23.05.2025

Ռուսաստանն ու Ուկրաինան հասել են համաձայնության ռազմագերիների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին սոցիալական ցանցում տեղեկություն է տարածել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների լայնածավալ փոխանակման մասին համաձայնությունը վերջերս ավարտվեց։ Այն շուտով կմտնի ուժի մեջ։ Շնորհավորում եմ երկու կողմին այս համաձայնության հասնելու համար։ Միգուցե սա ինչ-որ մեծ բանի սկիզբ է», – գրել է Թրամփը։

Մինչ այդ հաղորդվում էր, որ Ուկրաինան ռուսական կողմին փոխանցել է ռազմագերիների ցուցակ, որոնց փոխանակումը նախատեսվում է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։

Պատերազմի սկսվելուց ի վեր ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակման շուրջ ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնության են եկել Ստամբուլում անցկացված բանակցությունների ժամանակ։ Փոխանակման կոնկրետ ժամանակը դեռ հայտնի չէ։

Նմանատիպ