Դոնալդ Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում հնարավոր է ինչ-որ լավ բան տեղի ունենա
Դոնալդ Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում հնարավոր է ինչ-որ լավ բան տեղի ունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում «ինչ-որ լավ բան է կատարվում»: Նա այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Իսկապե՞ս հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվում։ Դուք չեք հավատա, մինչև չտեսնեք, բայց ինչ-որ լավ բան է կատարվում։ Աստված օրհնի Ամերիկան»,- գրում է Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում։

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո հայտարարել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, չնայած կան հարցեր, որոնց վրա պետք է աշխատել։