Դոնալդ Թրամփ. Ռուսաստանը մի փոքր ավելի շատ լծակներ ունի բանակցություններում, քանի որ շատ տարածքներ է գրավել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Ռուսաստանը «հաղթաթուղթ» ունի Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ցանկացած խաղաղ բանակցություններում, քանի որ Ռուսաստանը «շատ տարածքներ է գրավել»։
«Կարծում եմ՝ ռուսներն ուզում են վերջ տալ այս պատերազմին, ես իսկապես ուզում եմ։ Կարծում եմ, որ նրանք մի փոքր ավելի շատ լծակներ ունեն, քանի որ շատ տարածքներ են գրավել»,- ասել է Թրամփը։
Ի գիտություն, ԱՄՆ նախագահը Ֆլորիդայում ելույթի ժամանակ երկրորդ անգամ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «բռնապետ» է անվանել։ Այս մասին նա ավելի վաղ գրել էր «True Social» սոցիալական ցանցում։
Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ Թրամփի գրառումը սոցցանցերում ուղղակի պատասխան է Զելենսկու այն խոսքերին, որ ԱՄՆ նախագահը ապրում է «ապատեղեկատվական տարածքում»։