Դոնալդ Թրամփ. Պուտինը խելացի մարդ է, մենք լավ ենք հասկանում միմյանց, կարող ենք ինչ-որ բանի հասնել հանդիպման ժամանակ
Դոնալդ Թրամփ. Պուտինը խելացի մարդ է, մենք լավ ենք հասկանում միմյանց, կարող ենք ինչ-որ բանի հասնել հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հնարավոր է ինչ-որ բանի հասնել, – այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է «Air Force One»-ի բորտում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը խելացի մարդ է, և նրանք լավ են հասկանում միմյանց։

«Նկատեցի, որ նա Ռուսաստանի կողմից շատ գործարարներ է բերում, դա լավ է։ Դա ինձ դուր է գալիս, քանի որ նրանք ցանկանում են բիզնես անել, սակայն բիզնես չեն անի, քանի դեռ պատերազմը չենք դադարեցրել», – ասել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը խոսել է նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված հարձակումների մասին։

«Պուտինը փորձում է բեմադրել իրավիճակ, և, նրա կարծիքով, դա կօգնի ավելի լավ պայմանավորվածության հասնել», – նշել է Թրամփը։

Միևնույն ժամանակ Թրամփը ընդգծել է, որ իրականում նման գործողությունները վնասում են Պուտինին, և նա պատրաստվում է այդ մասին զրուցել նրա հետ։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մեկնում է Ալյասկա, որտեղ բանակցություններ կվարի ռուս գործընկերոջ հետ։ Թրամփից բացի, բորտում գտնվում են պատվիրակության անդամները, ինչպես նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը և լրագրողներ։