Դոնալդ Թրամփ. Պուտինը հիասթափեցրել է ինձ, նա չափազանց շատ մարդկանց է սպանում և կորցնում է նույնիսկ ավելի շատ մարդկանց, քան սպանում է
«Պուտինը հիասթափեցրեց ինձ։ Նա շատ մարդկանց է սպանում և ավելի շատ մարդկանց կորցնում, քան սպանում է», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականների զոհերը ավելի շատ են, քան ուկրաինացիներինը։
«Պուտինը հիասթափեցրեց ինձ։ Նա շատերին սպանում է և ավելի շատ կորցնում, քան սպանում է։ Ռուս զինվորների կորուստներն ավելի մեծ են, քան ուկրաինացիներինը։ Այո՛, նա հիասթափեցրեց ինձ։ Գիտեք, սա չի անդրադառնում ԱՄՆ-ի վրա, եթե, իհարկե, ամեն ինչ չավարտվի համաշխարհային պատերազմով, ինչը հնարավոր էր։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես ԱՄՆ-ի նախագահը լինեի։ Այն չսկսվեց էլ իմ նախագահության չորս տարիների ընթացքում։ Ես Պուտինին խոսել եմ Ուկրաինայի մասին, նա միշտ աչքի տակ ուներ Ուկրաինան, բայց երբեք չէր անի այն, ինչ արեց, բացի այն դեպքից, երբ ԱՄՆ-ի ղեկավարությանը կդիտեր որպես անհարգալից։ Իսկ նա տեսավ ամբողջական աղետ՝ Աֆղանստանում», – նշել է Թրամփը։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի զոհերը չափազանց մեծ են, և դա պարտավորեցնում է իրեն լուծել այս հակամարտությունը։
«Ես շատ հիասթափված եմ, որ Ուկրաինայում պատերազմը լուծված չէ։ Մենք լուծեցինք Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը, որը տասնամյակներ շարունակ շարունակվում էր՝ և երբեք չէր լուծվի։ Նույնպես լուծեցինք Կոնգոյի և Ռուանդայի հակամարտությունը, Հնդկաստանի և Պակիստանի պատերազմը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հույս ունեմ՝ լավ լուր կունենանք։ Բայց կրկին ասեմ, Ուկրաինայի պատերազմը չի ազդում ԱՄՆ-ի վրա այնպես, ինչպես ազդում է Մեծ Բրիտանիայի վրա, քանի որ այն ավելի մոտ է։ Իսկ մեզ և Ուկրաինային ամբողջ օվկիանոս է բաժանում։ Ուկրաինայում պատերազմում միլիոնավոր մարդիկ են մահացել՝ հիմնականում զինվորականներ։ Նման զոհեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չեն եղել։ Ես պարտավորվածություն եմ զգում՝ այս պատճառով սա պետք է լուծվի», – ասել է Թրամփը։