Դոնալդ Թրամփ – Ներկա պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման մասին խոսք չկա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ներկայումս Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին խոսք չկա, թեև թույլ է տվել դա անել ապագայում։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը՝ որպես ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցային գործընթացի մաս, Թրամփը բացասական պատասխան է տվել։
«Ոչ, դեռ ոչ ոք չի վերացնում պատժամիջոցները։ Կարծում եմ՝ ինչ-որ պահի մենք դա կքննարկենք, բայց դեռ ոչ»,- ասել է ԱՄՆ նախագահը։