Դոնալդ Թրամփ. Նայեք, թե ինչ վնաս է հասցրել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը մեր երկրին, մենք ծախսել ենք 350 միլիարդ դոլար, մենք այլևս գումար չենք ծախսում, նրանք հիմա մեզ վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը վնասել է Ամերիկային։ Թրամփը սա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ըստ Թրամփի, եթե ինքը նախագահ չլիներ, ռուս-ուկրաինական պատերազմը կվերածվեր Երրորդ համաշխարհային պատերազմի։
«Ես ավարտել եմ ութ պատերազմ, ես ավարտելու եմ իններորդը։ Նայեք, թե ինչ վնաս է հասցրել ռուս-ուկրաինական պատերազմը մեր երկրին։ Մենք ծախսել ենք 350 միլիարդ դոլար։ Մենք այլևս գումար չենք ծախսում։ Նրանք մեզ հիմա վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Երբ դու նախագահ ես, դու իսկապես պետք է վերահսկես աշխարհը, քանի որ քեզ ներքաշելու են դրա մեջ։ Հակառակ դեպքում՝ քեզ ներքաշելու են համաշխարհային պատերազմի մեջ։ Եթե ես նախագահ չդառնայի, այս պատերազմը կվերածվեր Երրորդ համաշխարհային պատերազմի։ Երբ ես վերադարձա, ես ցնցված էի, քանի որ իրավիճակը գնում էր դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ», – ասել է ԱՄՆ նախագահը։