Դոնալդ Թրամփ - ՆԱՏՕ, ասեք Դանիային, որ հիմա Ռուսաստանին և Չինաստանին դուրս հանի Գրենլանդիայից, երկու շան սահնակը չի կարող դա անել, միայն ԱՄՆ-ն կարող է
Դոնալդ Թրամփ - ՆԱՏՕ, ասեք Դանիային, որ հիմա Ռուսաստանին և Չինաստանին դուրս հանի Գրենլանդիայից, երկու շան սահնակը չի կարող դա անել, միայն ԱՄՆ-ն կարող է

ՆԱՏՕ, ասա Դանիային, որ հիմա Ռուսաստանին և Չինաստանին դուրս հանի Գրենլանդիայից, երկու շան սահնակը չի կարող դա անել, միայն ԱՄՆ-ն կարող է դա անել,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

Ըստ Թրամփի, անցյալ տարի դանիական հետախուզությունը նախազգուշացում էր հրապարակել Գրենլանդիայի և Արկտիկայի նկատմամբ Ռուսաստանի և Չինաստանի ռազմական մտադրությունների մասին։

«ՆԱՏՕ, ասա Դանիային, որ հիմա նրանց դուրս հանի այստեղից։ Երկու շան սահնակը չի կարող դա անել։ Միայն ԱՄՆ-ն կարող է դա անել», – գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև կիսվում է թեմային վերաբերող հոդվածով։

Տեղեկատվության համար՝ հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Air Force One-ում լրագրողների հետ զրույցում, ասել է, որ Գրենլանդիայի պաշտպանությունը բաղկացած է երկու շան սահնակից։