Դոնալդ Թրամփ. Մեծ հաճույքով տեղեկացնում եմ ձեզ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում կհայտարարվի եռօրյա հրադադար, պահանջը ներկայացվել է անմիջապես իմ կողմից, և ես բարձր եմ գնահատում, որ նրանք համաձայնել են դրան

«Ուրախությամբ տեղեկացնում եմ ձեզ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում կհայտարարվի եռօրյա հրադադար (մայիսի 9-ին, 10-ին և 11-ին)։ Այս օրերը Ռուսաստանում նշվում են որպես Հաղթանակի օր, սակայն նաև Ուկրաինայում, քանի որ նրանք նույնպես կարևոր գործոն էին Երկրորդ համաշխարհային պատերազմում»,- այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ինչպես գրում է Թրամփը՝ «հրադադարը ներառում է բոլոր մարտական գործողությունների դադարեցում, ինչպես նաև 1 000 գերիների փոխանակում երկու կողմից»։

«Այս պահանջը ներկայացվել է անմիջապես իմ կողմից։ Շատ բարձր եմ գնահատում, որ դրան համաձայնել են նախագահ Վլադիմիր Պուտինը և նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հուսով եմ՝ սա կլինի այս շատ երկարատև, արյունալի և ծանր պատերազմի ավարտի սկիզբը։ Հակամարտության ավարտի շուրջ բանակցությունները շարունակվում են, և մենք օրեցօր ավելի ու ավելի ենք մոտենում արդյունքին»,- գրել է Թրամփը։