Դոնալդ Թրամփ. Մեր ռազմական ուժերը դեռ չեն էլ սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում. հաջորդը կամուրջներն են, էլեկտրակայանները. նոր ռեժիմի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է արվի, և դա պետք է արվի արագ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն դեռ չի էլ սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները լավ գիտեն, թե ինչ պետք է անեն, և նրանք պետք է որոշում կայացնեն ժամանակին։

«Մեր ռազմական ուժերը, որոնք ամենամեծն ու հզորն են աշխարհում, (առայժմ!) դեռ չեն էլ սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները։ Նոր վարչակարգի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է արվի, և դա պետք է արվի արագ»,- գրել է Թրամփը։

Տեղեկության համար նշենք, որ հարձակում է տեղի ունեցել Իրանի Քարաջ քաղաքի կամրջի վրա։ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում տեսանյութ է տարածել, որտեղ պատկերված է կամրջին հասցված հարվածը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ամենամեծ կամուրջը, և Թեհրանը պետք է համաձայնագիր կնքի քանի դեռ ժամանակ ունի։