Դոնալդ Թրամփ. Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, որը ՆԱՏՕ-ն կմատակարարի Ուկրաինա, դաշինքը կփոխհատուցի զենքի ամբողջ արժեքը

10:07, 11.07.2025

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել ՆԱՏՕ-ի հետ ամերիկյան զինատեսակները Ուկրաինա դաշինքի միջոցով մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին Թրամփը խոսել է «NBC»-ին տված հեռախոսային հարցազրույցում։

Ինչպես նշել է Ամերիկայի նախագահը, ամերիկյան զինատեսակների արժեքը ամբողջությամբ կվճարի դաշինքը։

«ՆԱՏՕ-ն ամբողջությամբ՝ 100%-ով, ֆինանսավորում է այս զենքը։ Այն, ինչ մենք անում ենք, հետևյալն է․ մենք ուղարկում ենք զինատեսակները ՆԱՏՕ-ին, և ապա ՆԱՏՕ-ն այդ զենքերը փոխանցում է Ուկրաինային։ Դաշինքը փոխհատուցում է այդ զինատեսակների ամբողջական արժեքը։ Մենք ուղարկում ենք «Պետրիոթներ» ՆԱՏՕ-ին, հետո ՆԱՏՕ-ն դրանք բաշխում է», – նշել է ԱՄՆ-ի նախագահը։

Նաև Թրամփը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կարեւոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն մանրամասներ չի հաղորդել։

«Հիասթափված եմ Ռուսաստանից, բայց տեսնենք՝ ինչ կլինի առաջիկա մի քանի շաբաթում։ Կարծում եմ՝ երկուշաբթի կարևոր հայտարարություն կանեմ Ռուսաստանի մասին», – ասել է Թրամփը։

Նմանատիպ