Դոնալդ Թրամփ. Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Ռուսաստան-Ուկրաինա հարցի շուրջ, ինչ-որ բան կարող է պատահել
Դոնալդ Թրամփ. Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Ռուսաստան-Ուկրաինա հարցի շուրջ, ինչ-որ բան կարող է պատահել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ «շատ լավ բանակցություններ» են ընթանում։

«Մենք այսօր շատ, շատ լավ բանակցություններ ունեցանք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ։ Հնարավոր է ինչ-որ բան պատահի», – լրագրողներին ասել է Թրամփը։

Փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում տեղի են ունեցել բանակցություններ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Ինչպես հայտնի դարձավ հանդիպումից հետո, Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել փոխանակել 314 գերի։