Դոնալդ Թրամփ. Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք Պուտինի հետ, մենք շատ բաների շուրջ համաձայնության եկանք, մի քանի կարևոր հարցերի շուրջ համաձայնության չենք եկել, բայց որոշակի առաջընթաց կա

10:14, 16.08.2025

Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, մենք շատ բաների շուրջ համաձայնության եկանք, կասեի՝ մեծ մասի շուրջ, մենք մի քանի կարևոր հարցերի շուրջ համաձայնության չենք եկել, բայց որոշակի առաջընթաց կա,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ալյասկայում նեղ կազմով բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ճեպազրույցի ժամանակ։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի հարցի շուրջ համաձայնության չեն հասել, և նա հանդիպման վերաբերյալ կզանգահարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և ՆԱՏՕ-ին։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ այսօրվա հանդիպմանը մեծ առաջընթաց է գրանցվել։

«Ես միշտ էլ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք շատ դժվար հանդիպումներ ենք ունեցել, լավ հանդիպումներ։ Մեզ խանգարել է ռուսական դավադրության կեղծիքը, որը դժվարացրել է գործընթացը, բայց նա հասկանում էր, որ իր կարիերայում ինչ-որ բաներ է տեսել։ Նա գիտեր, որ դա կեղծիք է։ Ինչ էլ որ լիներ, դա հանցավոր էր և դժվարացրել էր գործարքը։ Մենք լավ հնարավորություն կունենանք, երբ սա ավարտվի։ Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, և մենք շատ բաների շուրջ համաձայնության եկանք։ Շատ քիչ բան է մնացել համաձայնության գալու, հավանաբար ամենակարևոր բանը։ Մենք լավ հնարավորություն ունենք դա իրականացնելու, դեռ այնտեղ չենք, բայց լավ հնարավորություն կա։ Մենք պատրաստվում ենք դադարեցնել շաբաթական հինգ, վեց, յոթ հազար մարդու սպանությունը, և նախագահ Պուտինը ցանկանում է տեսնել դա, և ես նույնպես», – ասաց Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ