Դոնալդ Թրամփ. Մենք պատրաստվում ենք հրապարակել Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների հետ կապված գրառումները.

13:26, 20.01.2025
President-elect Donald Trump speaks at a rally ahead of the 60th Presidential Inauguration, Sunday, Jan. 19, 2025, in Washington. (AP Photo/Matt Rourke)

President-elect Donald Trump speaks at a rally ahead of the 60th Presidential Inauguration, Sunday, Jan. 19, 2025, in Washington. (AP Photo/Matt Rourke)

Դոնալդ Թրամփը ծրագրում է իր երդմնակալությունից հետո հրապարակել Ջոն Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող նյութեր։

Այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է Վաշինգտոնում համախոհների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք մտադիր ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր Ռոբերտ Քենեդու, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների և մեզ համար մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ մնացած գրառումները»: «Այս ամենը կհրապարակվի»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ