Դոնալդ Թրամփ. Մենք ողջախոհության կուսակցություն ենք, մենք չենք ցանկանում, որ տղամարդիկ մասնակցեն կանանց սպորտին, մենք չենք ցանկանում սեռափոխության վիրահատություններ բոլորի համար, մենք ցանկանում ենք ունենալ հիանալի երկիր
«Մենք ողջախոհության կուսակցություն ենք։ Մենք չենք ուզում, որ տղամարդիկ մասնակցեն կանանց սպորտին: Մենք բոլորի համար չենք ցանկանում սեռափոխության վիրահատություն: Մենք պարզապես ցանկանում ենք մեծ երկիր ունենալ»,- «երդմնակալության ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա ասաց, որ Միացյալ Նահանգներում ողջախոհության մղում կա:
«Այս երկրում կոմպետենտության մղում կա: Այս երկրում առողջ բանականության մղում կա: Նախկինում էլ եմ ասել, մենք ողջախոհության կուսակցություն ենք։ Մենք չենք ուզում, որ տղամարդիկ մասնակցեն կանանց սպորտին. Մենք չենք ուզում սեռափոխության վիրահատություն բոլորի համար: Մենք պարզապես ցանկանում ենք մեծ երկիր ունենալ։ Մենք ուզում ենք կրթություն, ուզում ենք տներ, որոնք մի հարստություն չարժեն: Մենք ուզում ենք ցածր տոկոսադրույքներ, ցածր հարկեր, մենք ուզում ենք ուժեղ բանակ և կունենանք դա, մենք դա արդեն մեկ անգամ արել ենք 2017 թվականին, երբ վերակառուցեցինք մեր զինված ուժերը։ Որոշ նորություններ կհայտնենք։ Դա ձեզ շատ կհետաքրքրի»,- ասել է Թրամփը։