Դոնալդ Թրամփ. Մենք ոչնչացրել ենք յոթ նավակ, այս պահին Հորմուզի նեղուցում վնասի մասին չի հաղորդվում, բացառությամբ հարավկորեական նավի
Մենք ոչնչացրել ենք յոթ նավակ, այս պահին Հորմուզի նեղուցում վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել, բացառությամբ հարավկորեական նավի,- այս մասին գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Ըստ Դոնալդ Թրամփի՝ «Հնարավոր է՝ ժամանակն է, որ Հարավային Կորեան միանա գործողությանը»։
«Իրանը մի քանի հարձակումներ է իրականացրել այլ երկրների վրա, այդ թվում՝ հարավկորեական բեռնատար նավի։ Հնարավոր է՝ ժամանակն է, որ Հարավային Կորեան միանա գործողությանը։ Մենք խփել ենք յոթ փոքր նավակ, կամ, ինչպես նրանք են անվանում, «արագընթաց նավակներ»։ Սա է այն ամենը, ինչ նրանց մնացել է։ Հարավկորեական նավից բացի, այս պահին Հորմուզի նեղուցում շարժման ընթացքում վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել», – գրում է Թրամփը։