Դոնալդ Թրամփ. Մենք միջուկային զենքի փորձարկումներ կանցկացնենք, քանի որ այլ երկրներն էլ են դա անում, մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր
Դոնալդ Թրամփ. Մենք միջուկային զենքի փորձարկումներ կանցկացնենք, քանի որ այլ երկրներն էլ են դա անում, մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր

«Մենք կանցկացնենք միջուկային զենքի փորձարկումներ, քանի որ մյուս երկրներն էլ դա անում են», — այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ այս հարցով նախատեսում է հանդիպումներ Չինաստանի և Ռուսաստանի նախագահների հետ։

«Մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ այլ երկիր։ Ես եմ այն մարդը, ով դրանք վերականգնեց և որոշները նորից կառուցեց։ Դա անելն ինձ համար տհաճ էր, բայց այլընտրանք չունեի։ Մենք ունենք ամենաշատը, Ռուսաստանն է երկրորդը, իսկ Չինաստանը՝ շատ հեռու, երրորդ տեղում։ Բայց չորս-հինգ տարի հետո նրանք կլինեն մեր կողքին։ Այն, ինչ ուզում եմ անել, միջուկային զինաթափման ուղով գնալն է։ Այլ կերպ ասած, մենք կունենանք երեք առաջնորդների հանդիպում՝ միջուկային զենքի կրճատման հարցով։ Դա հիանալի բան կլինի», — ասել է Թրամփը «Air Force One»-ի բորտում լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Պենտագոնին հանձնարարել է «անհապաղ սկսել ԱՄՆ միջուկային զենքի փորձարկումը»։