Դոնալդ Թրամփ. Մենք կարող ենք հեշտությամբ համաձայնության հասնել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը
Մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը,- այս մասին գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
«Միացյալ Նահանգները որևէ կապ չուներ երեկ երեկոյան Իրանի վրա հարձակման հետ։ Եթե Իրանը որևէ կերպ հարձակվի մեզ վրա, Միացյալ Նահանգների զինված ուժերի ամբողջ ուժը կուղղվի ձեզ վրա՝ այնպիսի մասշտաբով, որը դուք երբեք չեք տեսել։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը», – գրում է Դոնալդ Թրամփը։