Դոնալդ Թրամփ – Մենք այսօր ավարտեցինք պատերազմը Իրանի հետ, նրանք համաձայնեցին, որ երբեք միջուկային զենք չեն ունենա
Չգիտեմ՝ լսե՞լ եք, թե՞ ոչ, բայց մենք այսօր ավարտեցինք պատերազմը Իրանի հետ,- ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք համաձայնեցին, որ երբեք միջուկային զենք չեն ունենա, ինչի վրա էլ մենք պնդեցինք։ Դա էր նպատակը։ Դա դրա 95 տոկոսն էր», – ասաց Դոնալդ Թրամփը։
Ինչպես նշեց ԱՄՆ նախագահը, Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ավելի շատ, քան Միացյալ Նահանգները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ համաձայնագիրը կստորագրվի մի քանի օրից, և որ դա կարող է տեղի ունենալ Եվրոպայում։