Դոնալդ Թրամփ – Մենք աշխատում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, ունենք հանդիպումներ և բանակցություններ ծրագրված տարբեր կողմերի հետ

11:35, 03.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր «վարչակազմը ծրագրում է հանդիպումներ և բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և տարբեր կողմերի հետ»։

«Մենք աշխատում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, և մենք հանդիպումներ ու բանակցություններ ունենք պլանավորված տարբեր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ», – ասել է Թրամփը։

Ավելի վաղ Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է ընտրություններ անցկացնել Ուկրաինայում։

Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը արձագանքել է այս հայտարարությանը և ասել, որ դա ձախողված ծրագիր է։

Նմանատիպ