Դոնալդ Թրամփ. Մայքլ Վալցը սովորել է իր դասը, նա լավ մարդ է

18:58, 25.03.2025

Մայքլ Վալցը սովորել է իր դասը և նա լավ մարդ է, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հեռախոսազրույցում։

Ամերիկայի նախագահը նաև նշել է, որ Մայքլ Ուոլցի կողմից ներքին նամակագրության մեջ The Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգի պատահական ավելացումը որևէ ազդեցություն չի ունեցել ռազմական գործողության վրա։

Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլզը պատահաբար ավելացրել է The Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին խմբային զրույցի մեջ, որտեղ ազգային անվտանգության թիմը քննարկում էր Եմենում հութիների վրա օդային հարվածներ հասցնելու ծրագրերը:

ԱՄՆ նախագահը նույնպես հավատ է հայտնել իր թիմին ու նշել, որ հիասթափված չէ կատարվածից։

«Սա միակ սխալն էր երկու ամսվա ընթացքում, և, ինչպես պարզվեց, լուրջ չէր»,- ասում է նախագահը։

Նմանատիպ