Դոնալդ Թրամփ. Մարդիկ չեն ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա, և գիտեք ինչ, այն չի ունենա, պատերազմը շուտով կավարտվի, և բենզինի գները կվերադառնան նախկին մակարդակին

11:50, 19.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։

«Ժողովուրդը չի ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա, և գիտեք ինչ, այն չի ավարտվի։ Պատերազմը շուտով կավարտվի, և երբ այն ավարտվի, բենզինի գները կվերադառնան նախկին մակարդակին, գուցե նույնիսկ ավելի ցածր», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։

Թրամփը նաև խոսել է տնտեսական ցուցանիշների մասին՝ ասելով, որ աղքատությունը գտնվում է բոլոր ժամանակների ամենացածր մակարդակի վրա։

«Մենք ունենք պատմության մեջ ամենաբարձր զբաղվածության մակարդակը, որը երբևէ ունեցել ենք։ Մենք ունենք պատմության մեջ լավագույն, ամենացածր աղքատության մակարդակը։ Մարդիկ այսօր ավելի շատ գումար են վաստակում, քան երբևէ ունեցել են։ Մենք ունենք ևս մեկ բան, որով ես շատ հպարտ եմ. Իրանը միջուկային զենք չի ունենա։ Մարդիկ ստիպված կլինեն լրացուցիչ գումար վճարել դրա համար։ Կարծում եմ, եթե մարդկանց մեծ մասը ստիպված լիներ ընտրել նավթի ցածր գների և Իրանին միջուկային զենք ունենալու թույլտվության միջև, ես պատրաստ եմ ասել, որ արդյունքը կլինի բացարձակապես կործանարար», – ասել է Թրամփը։

Նմանատիպ